– «Պերսոնա» խորագրի հյուրն է Արտաշես Գեղամյանը։ Ինչպե՞ս է նրան հաջողվում հիշել մեծ թվով աֆորիզմներ, ինչպիսի՞ երեխա է նա եղել եւ ի՞նչ արկածներ է ունեցել երիտասարդ տարիներին։
– Հարցազրույց ամենասկանդալային հայ երգչուհու՝ Շպռօտի հետ, ով բացահայտում է հայկական շոու-բիզնեսի ամենասեքսուալ երգչուհուն։ Ո՞վ է Շպռօտի կյանքի ընկերը եւ չի՞ խանդում արդյոք նրան՝ չափազանց անկեղծ ոճի համար։
– Կյանքը փշալարերից այն կողմ։ «3 Միլիոնի» ռեպորտաժը՝ ամենախիստ ռեժիմի կալանավայրերից մեկից՝ «Գորիսի» քրեակատարողական հիմնարկից։
– Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Ժան-Պիեռ Պապենը՝ խաղադաշտում եւ դրա սահմաններից դուրս՝ Սենիկ Կարա-Պողոսյանի ներկայացմամբ։
– Վերջին մարտում ինչո՞վ էր Արթուր Աբրահամին խանգարում մրցակցի հայ լինելը, որքա՞ն է նա վաստակում մեկ մենամարտի համար, եւ ինչո՞ւ հայ աղջիկները նրան չեն հավանում։
– Ի՞նչն է լավ եւ ինչը վատ՝ ըստ Վահրամ Սահակյանի, եւ ինչո՞ւ նա ընկերություն չի անում Մոցարտի անունը չիմացող մարդկանց հետ։ Հարցազրույց հայ իրականության ամենասկանդալային գրողի հետ։
– Որքա՞ն է պետք վճարել, որպեսզի ձեր հարսանիքին երգի պարսկահայ երգիչ Անդին, ինչո՞ւ նա մինչ այժմ չի ամուսնացել, եւ շատ այլ մանրամասներ նրա անձնական կանքից։
– Ինչպե՞ս են ընթանում «Վերվարածներն ընտանիքում» սերիալի նկարահանումները: Ինչո՞ւ է Աշոտ Եդիգարյանը Փայլակին խառնակիչ ու ստոր մարդ անվանում: Նոր եթերաշրջանում ի՞նչ փոփոխություններ կկրի Համեստի կերպարը: Ո՞վ է նորահայտ հորեղբայր Հովիկը: Որտե՞ղ են վաճառվում Համեստի խալերը:
– Շուտով պատրաստ կլինի Հայոց պատմության մուլտիպլիկացիոն տարբերակը: Վահագն, Պապ թագավոր, Վարդան Մամիկոնյան եւ մի շարք այլ պատմական կերպարներ՝ բոլորովին նոր անիմացիոն տարբերակով: Իսկ թե ինչպիսին են հերոսները, եւ հատկապես ինչից են դժգոհում հայ անիմատորները, կարող եք տեղեկանալ «3 Միլիոնի» նոր համարից։
– «Հեռուստացույցով մի քանի անգամ երեւալուց հետո մեր երգիչ-երգչուհիները աստղաբաշխական թվերից են խոսում»: «3 Միլիոն» ամսագրի նոր համարից կիմանաք, թե որքա՞ն արժե հայ երգիչ-երգչուհիների մեկ կատարումը, եւ ինչի՞ց են բողոքում համերգային բիզնեսով զբաղվողները:
– Ինչպե՞ս է պատահել, որ Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանը հայտնվել է խաչի վրա: Ուղեղն ավելի շատ բռնցքամարտիկի՞ն է պետք, թե՞ շախմատիստին։ Կարելի՞ է արդյոք զոքանչին տուն թողնել առանց ծաղիկների: Այս եւ ոչ միայն այս հարցերի շուրջ խոսում է Իսրայել Հակոբկոխյանը:
– Հերթական հայկական ֆիլմը՝ այս անգամ «Մատրիցայի» ոճով։ Գլխավոր դերում՝ Հովհաննես Բաբախանյան։ Ռուբեն Քոչարի «Մետամորֆոզ» ֆիլմի մանրամասները։
– Ինչո՞ւ է երգահան Արա Գեւորգյանը Երեւանին նվիրված համերգներին անվճար նվագում։ Ինչպե՞ս է ստացվել, որ նա մի ամբողջ սենյակ խաղալիքներ ունի եւ ինչո՞ւ է համերգներ տալիս միայն մեծ դահլիճներում։ Այս հարցերի պատասխանները կարող եք գտնել «3 Միլիոն» ամսագրի 13-րդ համարում։