Գյուղատնտեսության համախառն արտադրանքն այս տարվա հունվար-հուլիսին կազմել է 211,9 մլրդ դրամ, որը 2006-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշներից ավելի է 2,2 տոկոսով:
Վիճվարչության տվյալների համաձայն` այդ աճը եղել է հիմնականում մթերված կաթի, իրացված մսի համախառն ծավալների հաշվին, որոնք անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները գերազանցել են համապատասխանաբար 434,8 հազար տոննայով (կամ 100 տոկոսով) եւ 56,6 հազար տոննայով (կամ 106,6 տոկոսով): Նշված ժամանակաշրջանում արտադրվել է նաեւ 306,8 մլն հատ ձու, որը 118,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի արդյունքից: