Շիրակի մարզի Անի-Բագրավան երկաթուղու գծահատվածի թիվ 7 պիկետում երեկ ժամը 16:10-ի սահմաններում բեռնատար գնացքի ցեմենտով բեռնված 2 վագոն դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ուղեգծից եւ շրջվել: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Վթարի հետեւանքով վնասվել են էլեկտրական մալուխներ, իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ: Ժամը 23:00-ի դրությամբ` գնացքների երթեւեկությունը վերականգնվել է: