Հերթական վերահսկիչը ԼՂ-ից

24/08/2007

Մեր տեղեկություններով, Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի օրակարգում ընդգրկվելու է ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն, ինչպես արդեն նշել էինք, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն է: Վերահսկիչ պալատի ներկայիս նախագահ Գագիկ Ոսկանյանն, ամենայն հավանականությամբ, կդառնա ՎՊ նախագահի տեղակալ: