Այսօր Սահմանադրության օրն է

06/07/2007

Այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է։ Այն նույն Սահմանադրության, որի հենց առաջին հոդվածում ամրագրված է, որ Հայաստանն ինքնիշխան ժողովրդավարական պետություն է։ Այն նույն Սահմանադրության, որ 2005-ին «ծյունինգ արվեց» ամենեւին էլ ոչ ժողովրդավարական երկրներին հատուկ մեթոդներով։

Եվ այնուամենայնիվ, մեր պրոբլեմը ոչ թե Սահմանադրության առանձին նորմերն են, այլ այն, որ Սահմանադրությունը մեծ հաշվով չի գործում։ Հայաստանի ներքաղաքական, տնտեսական եւ հասարակական կյանքը կարգավորվում է բոլորովին այլ՝ չգրված օրենքներով ու «հասկացություններով»։ Ու երեւի հենց սա է պատճառը, որ Հայաստանում Սահմանադրության օրն առանձնապես չի էլ տոնվում։ Մինչդեռ նորմալ երկրում դա պետության կարեւորագույն տոներից մեկը պիտի լիներ։ Ինչեւէ։ Շնորհավորում ենք մեր համաքաղաքացիներին եւ մաղթում, որ հնարավորինս արագ իրականություն դառնա գոնե Սահմանադրության առաջին հոդվածը։