Ստրուկները դեմ են ազատությանը

01/07/2007

Երեկ Ազգային ժողովը 79 «կողմ», 16 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց այն օրինագծերը, որոնց միջոցով ՀՀ տարածքում դադարեցվելու է «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը:

24 ժամվա ընթացքում օրինագիծը քվեարկության է դրվելու երկրորդ ընթերցմամբ, եւ կարելի է չկասկածել,

որ այսօր բացառապես կոճակ սեղմելու համար խորհրդարանում հայտնված պատգամավորները կընդունեն այդ օրինագծերը: Որովհետեւ այն մարդկանց, որոնց համար ազատությունը որեւէ արժեք չունի, պետք չէ նաեւ ազատ խոսքը, հետեւաբար՝ նաեւ «Ազատությունը»: Որովհետեւ կոճակ սեղմողներին ընդամենը պետք է, որ իրենց փոխարեն մտածողների իշխանությունը հնարավորինս երկար գոյատեւի: