Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ բավարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Հայաստանի Գլխավոր դատախազության: Դատարանի վճռով Դատախազությունը պարտավոր է քրեական գործ հարուցել՝ պարզելու համար, թե ո՞վ է նախորդ տարվա մարտի 8-ին մուտք գործել «Ժառանգություն» կուսակցությանը պատկանող համակարգիչ ու ծանոթացել տվյալներին: Երկու անգամ Գլխավոր դատախազությունը մերժել էր քրեական գործ հարուցել եւ հետաքննել, թե ո՞վ եւ ի՞նչ նպատակով է մուտք գործել «Ժառանգության» կողպված գրասենյակ՝ իր հետ տանելով էլեկտրոնային կրիչը:
Այսպիսով` իշխանություն-կառուցողական ընդդիմություն համագործակցությունը «շինիչ» արդյունքներ է տալիս: Եվ փաստորեն այն, ինչ չէր կարելի արտախորհրդարանական «Ժառանգություն» կուսակցությանը, կարելի է ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանը: