Որքան էլ «Օրինաց երկրից» փախչելու «համաճարակն» ՕԵԿ-ի ղեկավարության մի մասը փորձում է ներկայացնել՝ որպես եզակի կամ մասնավոր դեպքեր, իրականում այդպես էլ Արթուր Բաղդասարյանին չի հաջողվում այն կանգնեցնել: Ըստ ՕԵԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ ՕԵԿ-ի երիտասարդական միության նախագահ Սամվել Ֆարմանյանի, նրա տեղակալ Մարսել Աբրահամյանի եւ ՕԵԿ արտաքին քաղաքական հարցերով խոսնակ-քարտուղար Տիգրան Մկրտչյանի աղմկահարույց հայտարարությամբ կուսակցությունից հեռանալն ՕԵԿ-ից արտահոսքի մի նոր գործընթացի միայն սկիզբն է: Հետաքրքրական է, որ ՕԵԿ-ից հեռացած Տիգրան Մկրտչյանն այն անձանցից մեկն է, որը ներկա էր ԱԺ նախընտրական շրջանում մեծ աղմուկ հանած «Մարկո Պոլո» սրճարանում գաղտնալսված` Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի հետ Արթուր Բաղդասարյանի հանդիպմանը: Տիգրան Մկրտչյանը միշտ ՕԵԿ-ում համարվել է, այսպես ասած, «սՌՓՏ ՏրՏոՏ տՐՌոսՌՋպվվՏպ Ս ՌՎտպՐՈՑՏՐց» նաեւ այն պատճառով, որ ընդունելի «ֆիգուր» էր Արթուր Բաղդասարյանին այդքան սիրելի եվրոպական պարտնյորների համար: ՕԵԿ-ի եւ Ա. Բաղդասարյանի գործերից չափազանց ինֆորմացված այդ գործչի հեռացումն ՕԵԿ-ից կարող է յուրահատուկ ազդանշան լինել այն ՕԵԿ-ականների համար, որոնք այս ամենում միջազգային կազմակերպություններում Արթուր Բաղդասարյանի հեղինակության լուրջ անկման նախանշան կարող են տեսնել: Մեր տեղեկություններով, օրերս ՕԵԿ-ից դուրս կգան նաեւ Սերգեյ Աբրահամյանը (Արա Աբրահամյանի եղբայրը) եւ Խաչիկ Պետրոսյանը (Կառլոս Պետրոսյանի եղբորորդին):