Բազմակողմանի քննության կոչ

15/05/2007

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը

«Հայաստանյան ԶԼՄ-ներում տեղ են գտել մի շարք հրապարակումներ այն մասին, որ մայիսի 12-ին, որպես վկա, Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն է հրավիրվել Լեւոն Ղուլյանը, եւ նախնական տվյալներով` դժբախտ պատահարի արդյունքում մահացել:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն իր մտահոգությունն է հայտնում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ եւ կոչ է անում իրավապահ մարմիններին անցկացնել բազմակողմանի նախաքննություն, քանի որ կան չճշտված տեղեկություններ, որոնք կարող են հերքել դժբախտ պատահարի վարկածը: Գործի հետագա զարգացումները Պաշտպանը պահելու է իր ուշադրության ներքո»: