Խորհուրդներ

03/05/2007

Օգտակա՞ր է արդյոք շամպայնը

Անկասկած օգտակար է։ Լինելով տիպիկ տոնական խմիչք, այն տրամադրություն է ստեղծում, խորհրդանշում է ուրախություն եւ հաջողություն։ Հանգստացնում է նյարդերը, հանում լարվածությունը։ Հայտնի է, որ Ֆրանսիայի որոշ վայրերում ծննդաբերությունից առաջ հղիներին շամպայն են տվել, որպեսզի երեխայի ծնունդն ավելի հեշտ լինի։ Շամպայն առաջարկվում է նաեւ հետծննդյան շրջանում. դա ամրապնդում է օրգանիզմը, վերադարձնում էներգիան, կարգավորում ախորժակը եւ քունը։ Այս խմիչքը երբեմն լավ արդյունքներ է տալիս աթերոսկլերոզի դեմ պայքարում, գինեկոլոգիական խնդիրների, անքնության եւ նույնիսկ ճարպակալման դեպքում, քանի որ մեծ քանակության հանքային աղեր ու միկրոտարրեր է պարունակում։

Գրիպի դեպքում

5 ճաշի գդալ մասուրի չորացրած, մանրացրած զանգվածի վրա ավելացնել 1 լիտր սառը ջուր։ Դնել կրակին, սպասել, որ 10 րոպե եռա։ Թրմել բերանը փակ վիճակում՝ 8-10 ժամ, թողնել, որ սառչի։

Խմել վաղ առավոտից, 2-3 ժամը մեկ՝ մի-մի բաժակ՝ ամբողջ օրվա ընթացքում։ Խմել մեղրով, մուրաբայով, շաքարավազով՝ ըստ ցանկության։ Ամեն անգամ ընդունելուց հետո բերանը ողողել գոլ ջրով, քանի որ թթվայնությունը քայքայում է ատամները։ Ցանկալի է մասուրի թուրմը խմել 1 շաբաթվա ընթացքում, աստիճանաբար նվազեցնելով ընդունումների քանակը։

Գլուխ սոխի թարմ հյութը մեղրի հետ հավասար բաժիններով՝ մի-մի գդալ, խմել օրը 3 անգամ։ Ուշադրություն՝ սոխը հակացուցված է նրանց, ովքեր ունեն բարձր թթվայնությամբ գաստրիտ։