Խորհուրդներ

29/04/2007

Բուժիչ նեխուրը (քյարավուզ)

Նեխուրի ամենաարժեքավոր հատկությունն այն է, որ մեծ քանակությամբ նատրիում է պարունակում։ Նատրիումի քիմիական հատկություններից մեկն այն է, որ այն օրգանիզմում պահպանում է կալցիումը՝ լուծված վիճակում։ Նատրիումը հսկայական դերակատարում ունի օրգանիզմում կատարվող պրոցեսներում։ Այն ջրիկացնում է արյունն ու ավիշը, կանխարգելելով դրանց թանձրացումը։ Նատրիումի պակասը բրոնխիալ ու թոքային հիվանդություններ է առաջացնում։ Նեխուրի հյութը պարունակում է C, B, PP վիտամիններ, բարձրացնում է տոնուսը, լավացնում ախորժակը, ունի միզամուղ եւ թուլացնող ազդեցություն։ Նեխուրի հյութի խառնուրդն այլ հյութերի հետ լավ արդյունք է տալիս ավիտամինոզի եւ այլ հիվանդությունների դեպքում։ Նյարդային խանգարումների դեպքում օգտակար է նեխուրի եւ գազարի հյութերի խառնուրդը։ Եթե նեխուրի հյութը խմեք շոգ, չոր եղանակին, առավոտյան եւ երեկոյան, սնվելու ժամերի միջանկյալ ժամերին, դա կօգնի կարգավորել մարմնի ջերմաստիճանը։

Անանուխն ունիվերսալ բույս է

Արոմաթերապեւտները անանուխը համարում են ունիվերսալ բույս եւ առաջարկում են դիմել նրա օգնությանը տարբեր դեպքերում։ Օրինակ, եթե տանը լարված իրավիճակ է՝ խորհուրդ է տրվում օդը թարմացնել անանուխի բուրմունքով։ Ցանկանում ես նիհարե՞լ։ Օգտագործիր արդյունավետ միջոցը՝ հոտ քաշիր անանուխի եթերային յուղից։ Պատրաստվում ես ծխելը թողնե՞լ։ Խմիր անանուխի բուրավետ թեյ։

Նախաճաշն՝ ընդդեմ ճարպակալման

Մեր քաշն ու կազմվածքն ուղղակի ձեւով կախված է նրանից, թե ինչպիսի ակտիվություն ունի օրգանիզմի նյութափոխանակությունը։ Ցավոք, տարիների հետ այդ ակտիվությունը նվազում է։ Պետք չէ տխրել։ Գոյություն ունի նյութափոխանակությունը կարգավորելու միջոց։ Նախ եւ առաջ, ապացուցված է, որ ուտելիքն ինքնուրույն է արագացնում նյութափոխանակությունը։ Եվ այստեղ չկա ոչ մի պարադոքս։ Այսպես. մեր օրգանիզմը, որպեսզի մարսի իր ստացած մթերքները, ծախսում է 10 կկալ։ Ահա թե ինչու է անհրաժեշտ նախաճաշել։ Նախաճաշը մեր օրգանիզմը սովորեցնում է, կամ, այսպես ասած՝ օրգանիզմում միացնում է նյութափոխանակությունը։ Օրվա ընթացքում անհրաժեշտ է ուտել հաճախ եւ քիչ-քիչ, այն կօգնի պահպանել ակտիվ նյութափոխանակություն եւ էներգիա ամբողջ օրվա ընթացքում։ Իսկ ինչ վերաբերում է սոված մնալուն, ասենք, որ այն դանդաղեցնում է նյութափոխանակությունը եւ արդյունավետ չէ գեղեցիկ կազմվածք պահպանելու համար։