ՀՀ-ում մեկնարկել են գարնանային հեղեղումների դեմ պայքարի միջոցառումները: Այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարությունը հատկացրել է 300 մլն դրամ, որից 28 մլն դրամը նախատեսված է Շիրակի մարզին: Գումարի շրջանակներում մաքրման աշխատանքներ են տարվում մարզի երեք` Կամո-Կառնուտ, Մարալիկ, Առափի հեղեղատարների հուներում: Մաքրվելու է շուրջ 17 կմ ափամերձ տարածք: Նշենք, որ մարզի փրկարարական վարչության եւ մարզպետարանի կողմից կառավարությանը ներկայացված նախահաշվային փաթեթում անհրաժեշտ գումարի չափը գերազանցում է պետբյուջեից հատկացված գումարը: Մարզում, ըստ այդ փաթեթի, մաքրման կարիք ունեցող առավել վտանգավոր հեղեղատարները 12-ն են, որոնք հիմնականում գյուղական սելավատարներ են: Մարզի ջրամբարներում կուտակված ջրի ծավալը նորմայի սահմաններում է. նույնիսկ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման դեպքում հեղեղումների վտանգ չի սպառնում: