Օգնեցին ընտանիքին

22/04/2007

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն արձագանքել է մեր թերթի նախորդ համարում տպագրված «Փոքրիկ Սարգիսը մահացավ» հոդվածին: Նա Սարգիսի ընտանիքին տրամադրել է 200 դոլարին համարժեք դրամ: «Մեծ ցավ եմ ապրում, որ երեխաների կողքին չենք կարողանում լինել կենդանության օրոք, բայց կարծում եմ՝ այդ գումարը նրանց շատ պետք կգա»,- մեզ հետ զրույցում նշեց Ա. Հովհաննիսյանը, ով խնդրեց նման ծանր վիճակում գտնվող մարդկանց հայտնաբերելիս իրեն դիմել. «Ճիշտ է, ես միշտ հետեւում եմ ձեր թերթին, բայց լավ կլինի, որ դուք չսպասեք, որ մենք արձագանքենք, այլ հարկ եղած դեպքում ինքներդ դիմեք մեզ»,- ասաց նա: Բացի վերոնշյալ օգնությունից, «Օրրանի» եւ «AMCHAM»-ի ծրագրով «168 Ժամ» թերթում տպագրված սոցիալապես անապահով 10 ընտանիքներ արդեն 4-րդ ամիսն է, ինչ ամեն ամիս «Օրրանից» գումար են ստանում: Փոքրիկ Սարգիսի հուղարկավորության կազմակերպման համար արձագանքեց եւ գումար տրամադրեց նաեւ Շենգավիթի թաղապետարանը, քանի որ ծնողներն անգամ գերեզմանի համար տարածք չէին կարողանում վերցնել: