Բոլորին է հայտնի, երբ թողնում են ծխելը, գիրանում են։ Այդ պատճառով ծխելը թողնելու ընթացքում հարկ է չափավորել սննդամթերքի ընդունումը եւ զբաղվել ակտիվ ֆիզիկական վարժություններով։ Ոչ մի դեպքում չի կարելի սահմանափակել սննդամթերքը եւ սոված մնալ։ Հարկ է փոփոխություններ մտցնել սննդակարգի եւ ուտելիքի պատրաստման մեջ՝ եփեք, թխեք, տապակեք։ Սուրճի եւ թեյի փոխարեն հարկ է խմել կանաչ թեյ եւ հանքային ջուր, անպայման սննդամթերքի մեջ մտցնել ինչպես թարմ մրգեր, այնպես էլ չիրերի տեսականի, գազար, բանջարեղենների հյութեր, տապակած ձուկ եւ հավ, բույսեր։ Ֆիզիկական ակտիվությունն այս ժամանակահատվածում պարտադիր է։ Ամենօրյա վարժությունները լավացնում են նյութափոխանակությունը, բարձրացնում տրամադրությունը եւ ավելացնում հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Շաբաթն ամենաքիչը 2-3 ժամ հարկ է զբաղվել սպորտով։