Գրեյպֆրուտ

18/04/2007

Գրեյպֆրուտը լավագույն օգնականն է ավելորդ քաշի դեմ պայքարելու համար։ Այն պարունակում է նարինգտին, որը կարելի է գտնել անմիջապես կեղեւի տակ ու թաղանթներում, որոնք միրգը մասերի են բաժանում։ Գրեյպֆրուտը լավացնում է մարսողությունը, ակտիվացնում լյարդի գործունեությունը, ուրեմն, նաեւ, ճարպերի մարսումը։ Բացի այդ, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թթվաքաղցրահամ միրգը կրող է օգտագործվել հետեւյալ գանգատների դեպքում.

Ավիտամինոզ, գերհոգնածություն։ Գրեյպֆրուտը եւ նրա թարմ քամված հյութը օրգանիզմին տոնուս է պարգեւում։ Այն օգտակար է հիվանդությունից ապաքինվելուց հետո, իսկ առողջ մարդկանց մոտ գրեյպֆրուտը հանում է հոգնածությունը, ուժ տալիս ֆիզիկական ու մտավոր գերհոգնածությունից հետո։

Աշնանային ընկճվածություն։ Ինչպես եւ շատ այլ դեղնանարնջագույն մրգեր, գրեյպֆրուտը լավացնում է տրամադրությունը, առույգացնում, այդ պատճառով այն ամենից արդյունավետ կլինի նախաճաշին ուտելիս։ Գրեյպֆրուտի եթերային յուղերն օգնում են հաղթահարել անտարբերությունը, ապատիան, ուժեղացնում հիշողությունն ու ուշադրությունը։

Աղիքային ֆլորայի խանգարում։ Եթե ձեր աղիների իմունային համակարգը վատ վիճակում է, այն կարգավորելուն կօգնի գրեյպֆրուտի կեղեւը, որի ուժեղ մանրէասպան հատկությունների մասին հայտնի է դարձել ընդամենը մի քանի տարի առաջ։ Ի դեպ. կարմիր գրեյպֆրուտի հյութը բարենպաստ ազդեցություն է թողնում նաեւ սիրտ-անոթային համակարգի վրա։