ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը «Պրեսսինգ» ակումբի` բիզնեսի եւ քաղաքականության սերտաճմանը նվիրված քննարկման ժամանակ ԱԺ գործարար պատգամավոր Հարություն Փամբուկյանին սեփական տեսակետը ներկայացրեց: «Պարոն Փամբուկյան, եթե դուք մի 5 տարի էլ քաղաքականությամբ զբաղվեք, ապա նոր սերունդները ձեզ որպես գործարար չեն ճանաչի»,- ասաց Խ. Քոքոբելյանը: