Պարզվում է, մեր հայրենակիցներից ոմանք շատ յուրահատուկ ձեւով են արտահայտում իրենց սերն այս կամ այն ճանաչված մարդու նկատմամբ։ Տվյալ դեպքում, դա արտահայտվել է այն արարքով, ինչի մասին կարող եք գլխի ընկնել՝ նայելով այս նկարին։ Սա այն է, ինչ մնացել է «3 Միլիոն» ամսագրի՝ Թումանյան փողոցի վրա տեղադրված պաստառից։ Պաստառի վրա ամսագրի 3-րդ համարի շապիկն է (ավելի ճիշտ՝ էր), որի վրա պատկերված են Սոֆի Մխեյանը (խոշոր պլանով), ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը եւ Անդրեն։ «3 Միլիոնի» խմբագրությանն այս մասին առաջինը տեղեկացրել է հենց Սոֆի Մխեյանը։ Քիչ անց արդեն խմբագրության հեռախոսները չէին դադարում զանգերից, թե՝ «գիտե՞ք, որ ձեր պլակատից կտրել են Սոֆի Մխեյանի ֆոտոն…»: Ի դեպ, «սիրո» այս դրսեւորումն առաջին դեպքը չէ, եւ դրանից արդեն տուժել են համերգային մի քանի պլակատներ։