Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի աճյունը տեղափոխվել է Թբիլիսի՝ նրա «Կոլխուրի կոշկի» («Կոլխիդայի աշտարակ») տոհմական տուն: Աճյունն այնտեղ կմնա մինչեւ մարտի 31-ը, տեղի կունենա հոգեհանգիստ եւ այն կվերաթաղեն: Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչները նշել են, որ դա ընտանիքի որոշումն է: Ինչպես սպասվում Է, Գամսախուրդիայի աճյունը Վրաստանի ականավոր գործիչների պանթեոնում՝ Թբիլիսիի Մթածմինդա բլրի վրա կթաղեն մարտի 31-ին՝ Գամսախուրդիայի ծննդյան օրը: Լրանում է նրա ծննդյան 68 տարին: