Ոստիկանության Մալաթիայի բաժնում մարտի 27-ին շտապ օգնության կայանից ահազանգ է ստացվել, որ 1942 թ. ծնված Սերոբ Տերտերյանը կտրել է ձախ ձեռքի արյունատար երակներն ու հրաժարվում է բուժօգնություն ստանալուց եւ հիվանդանոց տեղափոխվելուց: Մեկնած օպերատիվ խմբի միջնորդությամբ, Ս. Տերտերյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն հրաժարվել է ստացիոնար բուժօգնությունից եւ հեռացել հիվանդանոցից: Մարտի 28-ին Ս. Տերտերյանը տանը մահացել է: Հանգամանքները պարզվում են: