«ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի դերը մեծ էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հարցում: Նա ղեկավարում էր ՏՏ խորհուրդը եւ մեծ կարեւորություն էր տալիս ոլորտի զարգացմանը»,- ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Վերջին 5 տարիներին վարչապետի գլխավորած խորհրդի աշխատանքներն արդյունավետ են եղել: «Մեզ համար ցավալի է վարչապետի անժամանակ մահը: Հույս ունենք, որ խորհուրդը հետագայում նույնպես կկարողանա ապահովել ՏՏ դերը Հայաստանում»,- ասել է Բ. Ենգիբարյանը: