Վերջին հրաժեշտը

28/03/2007

ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 27-ին` ժամը 18:00-ին` Ավան թաղամասի Սայաթ-Նովա 8 հասցեում գտնվող նրա բնակարանում: Մարտի 28-ին` ժամը 12:00-ին Ա. Մարգարյանի դին կտեղափոխվի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, ուր տեղի կունենա վարչապետին վերջին հրաժեշտի արարողությունը: Այնուհետեւ Ա.Մարգարյանի դին կտեղափոխվի ՀՀԿ գրասենյակ, ՀՀ կառավարության շենք: Ա. Մարգարյանի դին կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում, ժամը 15:00-ին: