«Հաջողված» չորրորդ փորձը

28/03/2007

Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` «Արդշինինվեստբանկի» Գյումրու մասնաճյուղի հերթապահ, ՀՀ ոստիկանության ՊՊՎ Գյումրու պահպանության վաշտի ոստիկան, սերժանտ Արկադի Մուրադյանի ինքնասպանության առթիվ: Ա. Մուրադյանն ինքնասպան է եղել գիշերային հերթապահության ժամանակ, իր հաշվեցուցակային զենքով`«Մակարով» տիպի ատրճանակով: Ա. Մուրադյանը թողել է հետեւյալ գրությունը. «Իմ մահվան պատճառը ոչ ոք չէ… Թող բոլորն ինձ ներեն: Ուղղակի հոգնել եմ այս անիմաստ կյանքից: Սա էլ մահվանս չորրորդ փորձն է…»: