Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը կարծիք է հայտնել, թե Ամերիկյան Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը «որեւէ մեկին օգուտ չի բերի»: «Անատոլիա» գործակալությանը տված հարցազրույցում թուրքահայերի հոգեւոր առաջնորդը պնդել է, թե «անիմաստ է որեւէ քայլ, որը բացասական ազդեցություն կունենա երկու ազգերի միջեւ երկխոսության վրա»: