Մտադիր չեմ լքել ԼՂՀ-ն

27/03/2007

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը երեկ ասել է, թե «մտադիր է որոշ ժամանակ հանգստանալ քաղաքականությունից»: «Ես նախապես արգելափակել եմ Հայաստանում որեւէ պաշտոն զբաղեցնելու մասին հնարավոր առաջարկները` հայտարարելով, որ մտադիր չեմ լքել ԼՂՀ-ն»,- ասել է նա: Մեկնաբանելով ԼՂՀ ներքաղաքական իրավիճակը` Արկադի Ղուկասյանը նշել է, որ քաղաքական կուսակցությունները խորհրդատվություններ են վարում: Նա չի բացառում, որ իշխանամետ ուժերը կաջակցեն մեկ թեկնածուի: