Հույս է հայտնել

27/03/2007

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հույս է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը կմոտենան ԼՂՀ-ի խնդրի շուրջ համաձայնագրի ամփոփմանը: «Մենք սպասում ենք, որ մայիսի 12-ի ընտրություններից անմիջապես հետո երկու նախագահները կհանդիպեն: Հույս ունենք, որ նրանք կմոտենան փաստաթղթի ամփոփմանը: Չեմ ասում, թե նրանք կամփոփեն փաստաթուղթը, որովհետեւ ազնիվ չէ նրանց հրել անկյունը: Նրանց միջեւ դեռ տարաձայնություններ կան»,- ասել է Մ. Բրայզան: