Անդրադառնալով այն տեսակետներին, թե իշխանության պատճառով ընդդիմության միասնությունը տեղի չունեցավ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ ասել է. «Կուսակցությունների մեծ մասը մտածում է, որ իրենք կհաջողեն խարդավանքներով ձայներ կորզել: Բայց ամեն ինչ պետք է արվի, եւ դրանում մեծ դերակատարում ունի նաեւ ՀՀԿ-ն, որպեսզի այս ընտրությունները լինեն արդար եւ թափանցիկ: Փոխանակ հերյուրանքներով զբաղվեն, քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ ժողովրդի հետ պետք է աշխատեն»: