Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Երեւանում «Մոսկվայի տան» բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: Իսկ Մոսկվայում Երեւանի եւ Մոսկվայի քաղաքապետերի մասնակցությամբ նախատեսվում է «Երեւան» առեւտրի կենտրոնի բացման արարողությունը: Լուժկովը Քոչարյանին ներկայացրել է նաեւ Մոսկվայում հայկական ապրանքների մեծածախ շուկայի եւ հայկական այլ կառույցների շինարարական աշխատանքների ընթացքը: Մոսկվայի քաղաքապետը նաեւ ասել է, որ բավականին հաճախ լինելով Երեւանում, տպավորված է քաղաքում անընդհատ կատարվող փոփոխություններով: Երեկ Երեւանում տեղի է ունեցել նաեւ Յու. Լուժկովի «Պատմության վերակերտումը» հայերեն գրքի շնորհանդեսը: Գիրքը հայերեն է թարգմանել Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, իսկ հրատարակմանն աջակցել է Ռուսաստանի հայերի միությունը: