18-րդն ենք

27/03/2007

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի` երեկ հրապարակված զեկույցում ասված է, որ 2006թ. աշխարհի 36 զարգացած երկրներում ապաստան են խնդրել 4172 հայաստանցիներ: Փաստաթուղթն արձանագրում է, որ վերջիններիս թիվը 2005-ի համեմատ նվազել է 16%-ով: Եվրոպական երկրներից հայաստանցիների դիմումների թվով առաջին տեղում է Ֆրանսիան՝ 1547 դիմորդ: Անցյալ տարի Բելգիային են դիմել 381, Ավստրիային՝ 350, Գերմանիային՝ 278 հայաստանցիներ: Միեւնույն ժամանակ, 2006թ. ապաստան տրամադրելու խնդրանքով ՀՀ իշխանություններին են դիմել տարբեր երկրների 620 քաղաքացիներ: 2005 թ. այդ թիվը 160 էր: Հայաստանցիներն ապաստան հայցողների թվով աշխարհում 18-րդն են: