Ձերբակալվել է

27/03/2007

Ֆրանսիայի «Տոտալ» նավթային կոնցեռնի ղեկավար Քրիստոֆ դը Մարժերիի դեմ առաջադրվել է կոռուպցիայի մեղադրանք Իրանում գործարքներ կնքելիս: Այս մասին հայտնի է դարձել քննության աղբյուրներից: Մարտի 21-ին Մարժերին ձերբակալվել է Ֆինանսական ոստիկանության կողմից եւ հարցաքննվել 1997թ. Իրանի ազգային նավթընկերության հետ գազի պարտավորագիր կնքելիս կաշառքի փաստով: Խոսքը վերաբերում է «Հարավային Փարս» գազի հանքավայրի շահագործման իրավունքների ստացմանը: Դը Մարժերին այդ ժամանակ ղեկավարում էր Մերձավոր Արեւելքում «Տոտալ» ընկերության բաժանմունքը: