Առաջարկել է

23/03/2007

Երեկ ՀԴԿ-ն ընդդիմադիր քաղաքական բոլոր ուժերին առաջարկել է ստեղծել ընդդիմության միասնական նախընտրական շտաբ: ՀԴԿ այս առաջարկությունն առայժմ ընդունվել է միայն ՕԵԿ-ի եւ ԺՈՒԿ-ի կողմից: Միասնական շտաբի ձեւավորման նպատակը, ըստ Ա. Սարգսյանի, ընտրություններից առաջ ընտրողների հետ միասնաբար աշխատելն է, «որպեսզի ժողովուրդը հասկանա, որ ընդդիմությունը պատրաստ է պայքարելու ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար»: «Անհրաժեշտության դեպքում ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, մի կողմ դնելով իրենց կարգախոսը, մեկ ավտոշարասյունով կշրջեն հանրապետության բոլոր մարզերում: Եթե ընդդիմության գաղափարական միավորում տեղի չունեցավ, կարող է լինել նպատակային միավորում»: