Ինքն է հրաժարվել

23/03/2007

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ ասել է, թե ինքն անձամբ է հրաժարվել ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում: Քաղաքապետն իր այդ որոշումը բացատրել է քաղաքի հանդեպ իր ունեցած մտահոգություններով: «Ես ինքս եմ հրաժարվել ցուցակում լինելուց, որովհետեւ այդ դեպքում ստիպված պետք է լինեի գնալ եռամսյա արձակուրդի: Իսկ Երեւանը երեք ամիս առանց քաղաքապետի թողնելն անթույլատրելի է»,- բացատրել է նա: