Ստորագրել է

23/03/2007

Նախօրեին Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է մի շարք օրենքներում՝ այդ թվում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները, որ բխում էին Սահմանադրական փոփոխություններից, նախատեսում են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) 8 անդամանոց կազմ (ներկայիս 9-ի փոխարեն), որոնցից 4-ին կնշանակի նախագահը, մյուս 4-ին` ԱԺ-ն: Արդեն տեղեկացրել ենք, որ օրերս լրացել է ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանի, փոխնախագահ Շամիրամ Աղաբեկյանի, անդամ Կարինե Խոդիկյանի լիազորությունների ժամկետը: