Բաքուն լծակներ ունի

10/05/2005

Հայկական տանկերը Վրաստանում վերանորոգելու հարցը սպառնում է էլ ավելի բարդացնել Հարավային Կովկասի անկայուն իրավիճակը: Ինչպես հաղորդում է «ԹՏպվվՏ-տՐՏՎօՔսպվվՌռ ՍցՐՖպՐ»-ը՝ Ադրբեջանի խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալիմամեդ Նուրիեւը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայկական տանկերը Վրաստանում վերանորոգելու մասին ինֆորմացիան համարել է շատ լուրջ: Նա վստահ է, որ եթե դեպքերը զարգանան Ադրբեջանի համար անցանկալի ուղիով, ապա հարցը քննարկման կդրվի խորհրդարանում: «Բաքուն Թբիլիսիի վրա ճնշումներ գործադրելու շատ լծակներ ունի»,- հայտարարել է Նուրիեւը: «Այսպիսով,- գրում է թերթը,- Վրաստանին դնելով ընտրության առաջ՝ կամ Հայաստանը, կամ մենք, Ադրբեջանը գնում է իրավիճակի դիտավորյալ անկայունացման, ինչի հետեւանքները դժվար է կանխատեսել»: