Եվրահանձնաժողովը դատի է տվել Լեհաստանին, քանի որ այդ երկիրը սկսել է մայրուղի կառուցել եզակի արգելանոցում: Հայցը ներկայացվել է Եվրոպայի արդարադատության դատարան: Անտեսելով Բրյուսելից հնչող զգուշացումները՝ Լեհաստանի իշխանությունները սկսել են կառուցել մայրուղին, որը մայրաքաղաք Վարշավան կապելու է Բալթյան երկրների հետ: Ճանապարհն անցնելու է Ռոսպուդա գետի հովտով, որը, մասնագետների կարծիքով, Եվրոպայի ամենամեծ եւ ամենալավ պահպանված անտառային զանգվածն է՝ եզակի կենդանական աշխարհով: