ԱԺ-ի մարտի 21-ի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով. ժամը 12.00-ին գրանցվել էին 12 պատգամավոր, «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված երեք ժամից հետո` 25 պատգամավոր: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նիստը հայտարարել է փակված: Խորհրդարանն աշխատանքը կշարունակի մարտի 22-ին: