Բուշն ընդդեմ Սենատի

23/03/2007

Ջորջ Բուշը հայտարարել է արդարադատության նախարար եւ գլխավոր դատախազ Ալբերտո Գոնսալեսին իր լիակատար աջակցության մասին, որի հրաժարականն այժմ պահանջում է ամերիկացի սենատորների եւ կոնգրեսականների մեծ մասը: «Ես պաշտպանում եմ գլխավոր դատախազին»,- ասել է Բուշը եւ հայտարարել, որ մտադիր չէ լիովին կատարել Սենատի պահանջը, որը նախագահի մի շարք օգնականների կանչել է ցուցմունքներ տալու մի շարք ֆեդերալ դատախազների փոխարինման շուրջ Վաշինգտոնում բորբոքված սկանդալի առնչությամբ, որոնց, դեմոկրատների կարծիքով, պաշտոններից արձակել են քաղաքական դրդապատճառներով: Բուշը հաղորդել է, որ իր օգնականներին՝ գլխավոր քաղաքական խորհրդական Կառլ Ռոուվին, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հերիետ Մեյերսին ու եւս չորս անձանց, թույլ կտա ելույթ ունենալ սենատորների առջեւ, բայց ոչ թե երդմամբ, այլ տեղեկատվության սովորական փոխանակման տեսքով: