Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն «Արժանիքի համար» ազգային շքանշանի ասպետի տիտղոս է շնորհել ՀՀ ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանի տիկնոջը՝ Նանի Օսկանյանին` անապահով եւ հաշմանդամ երեխաների համար բարեգործական ծրագրեր իրականացնելու, նրանց արժանապատիվ ու հայեցի դաստիարակությանն աջակցելու համար: Ն. Օսկանյանը դեռեւս 1992-ից ՀՀ-ում իրականացնում է մի շարք բարեգործական ծրագրեր` իր հիմնադրած Դիվանագետների կանանց ասոցիացիայի, «Առաջինը երեխաներին», Երեխաների առողջության պահպանման կազմակերպությունների նպատակը դարձնելով օգնել անապահով ընտանիքների երեխաներին: Ն. Օսկանյանն ասել է, որ այդ տիտղոսին արժանանալու համար երախտապարտ է նաեւ Հայաստանում նախկին դեսպան Անրի Կյունիին, ով իրեն ներկայացրել էր այդ կոչմանը: