Ադրբեջանցիների օր

23/03/2007

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում մարտի 21-ը պաշտոնապես հռչակվել է «Ադրբեջանցիների օր»: «APA»-ի փոխանցմամբ՝ նման խնդրանքով քաղաքապետ Բիլ Ուայթին էր դիմել Հյուսթոնի ադրբեջանցիների միությունը: Միությանը հղած նամակում Ուայթը գրել է, թե որոշումը կայացնելիս հաշվի է առել մարտի 21-ին ադրբեջանցիների կողմից նշվող Նովրուզի տոնը, ինչպես նաեւ՝ «երկու երկրների միջեւ բարեկամության գործում Հյուսթոնի ադրբեջանցիների միության ունեցած մեծ դերը»: