Արդեն խնդիրներ կան

21/03/2007

Մեր աղբյուրների հավաստմամբ, վերջին շաբաթվա ընթացքում հաճախակի են դարձել «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի եւ ՍԴ անդամ Կիմ Բալայանի միջեւ տեղի ունեցող հանդիպումները: Նույն աղբյուրի պնդմամբ, այդ հանդիպումները խորհրդատվական բնույթ են կրում: Բանն այն է, որ «Դաշինքի» նախագահի մոտ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածուի կարգավիճակում գրանցվելու գործընթացում: «168 Ժամի» տեղեկություններով, Սամվել Բաբայանի ՀՀ քաղաքացիության եւ վերջին 5 տարվա ընթացքում ՀՀ-ում մշտապես բնակվելու վերաբերյալ Ոստիկանությունն այնպիսի ոչ միանշանակ տեղեկանքներ է տրամադրել, որ նրան որպես թեկնածու գրանցելու հարցը փաստորեն թողնված է ԿԸՀ-ի հայեցողությանը: Այդ իսկ պատճառով Սամվել Բաբայանն արդեն կոնսուլտացիաներ է սկսել ՍԴ-ի անդամ Կիմ Բալայանի հետ, եւ տարբերակներ է քննարկում, թե ինչ գործընթացներ պետք է ծավալի ՍԴ-ում՝ իր թեկնածությունը չգրանցելու դեպքում: