Երեկ լրացել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի, ՀՌԱՀ նախագահի տեղակալ Շամիրամ Աղաբեկյանի եւ ՀՌԱՀ անդամ Կարինե Խոդիկյանի լիազորությունների ժամկետը: Սահմանադրական փոփոխությունների համաձայն, թափուր տեղերը պետք է լրացվեն մեկը՝ ԱԺ-ի, մյուսը՝ նախագահի կողմից: Երրորդ թափուր տեղը չի լրացվելու, քանի որ ՀՌԱՀ-ը պետք է ունենա 8 անդամ՝ ներկայիս 9-ի փոխարեն: