ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հրավերով երեկ պաշտոնական այցով ԱՄՆ է մեկնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ APA-ի, ԱՄՆ պետքարտուղարի հետ Է. Մամեդյարովը հանդիպելու է մարտի 22-ին: Նրանք ստորագրելու են Էներգետիկ ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Մամեդյարովը հանդիպելու է նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ վարչակազմի ներկայացուցիչների, կոնգրեսականների հետ: Վաշինգտոնից Մամեդյարովը մեկնելու է Նյու Յորք, որտեղ հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: