Հայաստանի հունական համայնքն ԱԺ առաջիկա ընտրություններին պաշտպանելու է Հանրապետական կուսակցությանը: Երեկ նման որոշում է կայացրել Հայաստանի հունական կազմակերպությունների միությունը: Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ վերոնշյալ միության անդամ է նաեւ ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը, ով ընդգրկված է նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում: