ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) տարածաշրջանային տնօրեն Դոննա Դաուսեթ-Կոիրոլոյին եւ ՀԲ երեւանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Արիստոմենես Վարուդակիսին: Ռ. Քոչարյանն ասել է, թե այն հաջողությունները, որ Հայաստանն այսօր արձանագրում է տնտեսության մեջ, մեծապես պայմանավորված են նաեւ բանկի հետ արդյունավետ գործակցությամբ: Ա. Վարուդակիսը հավաստիացրել է, որ ինքը կգործադրի բոլոր ջանքերն առավել լայնածավալ ծրագրեր իրականացնելու համար: Նախագահն ասել է, որ երկրի համար գերակայություն են մնում սոցիալական խնդիրները, եւ առաջարկել է առավել մեծ ուշադրություն դարձնել այդ ոլորտի ծրագրերին: