Կարեւորը որակն է

20/03/2007

ԵԽ-ի` կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի (GRECO) երաշխավորությունների կատարման ընթացքը դիտարկելու համար կառույցի փորձագետները ՀՀ կայցելեն սեպտեմբեր-հոկտեմբերին: Դեկտեմբերին GRECO-ի լիագումար նիստում ՀՀ-ն կներկայացնի կառույցի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման զեկույցը: ՀՀ-ը GRECO-ից 24 հանձնարարական է ստացել եւ, ինչպես «Արմենպրեսին» ասել է ՀՀ նախագահի օգնական, Հակակոռուպցիոն մոնիտորինգային հանձնաժողովի նախագահ Գեւորգ Մհերյանը, կատարման ժամկետների առումով խնդիրներ չկան, աշխատանքը կավարտվի նախատեսվածից շուտ: Հանձնարարությունների կատարումը պետք է ավարտվի մինչեւ աշուն, որոնք առնչվում են քրեական եւ քաղաքացիական օրենսդրության բարելավմանը, դատաիրավական, քաղծառայության ոլորտների, պետավտոտեսչության համակարգի բարեփոխումներին: Գրեթե բոլոր ուղղություններով կատարված են օրենսդրական փոփոխությունները: