Հայ-վրացական գործարան

20/03/2007

Վրաստանում կհիմնվի կաթնամթերքի վերամշակման հայ-վրացական գործարան: Այն նախատեսվում է կառուցել Բաթումում, որտեղ նոր թափ է ստանում զբոսաշրջության զարգացումը, իսկ անհրաժեշտ վերամշակման հումքը` կաթը, կբերվի Ջավախքից, որտեղ ծրագրվում է զարգացնել ֆերմերային տնտեսությունները: Հիմնադրման համար Բաթումում նախատեսվում է կատարել 1 մլն դոլարի ներդրում: Միաժամանակ, այստեղ կտեղափոխվեն Սեւանի կաթի գործարանի սարքավորումները: