Երկու ամսում` 785 տոննա կաշի

20/03/2007

ՀՀ-ում սպանդի ենթարկված տարեկան շուրջ 100-150 հազար խոշոր եղջերավոր անասունների կիսամշակված (աղադրված) մորթիները Հանրապետական կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայում փորձաքննության ենթարկվելուց հետո արտահանվում են Թուրքիա, Իտալիա, Ռուսաստան, Իրան: Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետի տեղակալ Գեւորգ Թովմասյանն «Արմենպրեսին» ասել է, որ հունվար-փետրվարին ՀՀ-ից արտահանվել է ավելի քան 785 տոննա կիսամշակված կաշի: Երեւանի «Կաշի» ՍՊԸ-ն այսօր վերամշակում է նշված հումքի չնչին տոկոսը` աշխատելով իր հզորության 25-30%-ի չափով: Ձեռնարկության վերամշակած կաշին, որը գնում են հիմնականում անհատ ձեռնարկատերերը, օգտագործվում է կաշվե իրերի, գոտիների, պայուսակների, դրամապանակների, մասամբ էլ` տեղական կոշիկների արտադրության մեջ: