Ըստ ադրբեջանական «APA» գործակալության, ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը նամակներ են հղել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին եւ հանրապետականների առաջնորդ Թոմ Լանթոսին՝ կոչ անելով չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Ռայսը եւ Գեյթսն իրենց նամակներում նշել են, թե «բանաձեւի ընդունումը վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին եւ ԱՄՆ-ի միջազգային հարաբերությունների համակարգին»: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն ԱՄՆ Կոնգրեսի Ստորին պալատում ներկայացվել է այս տարվա հունվարի վերջին: