Օրինակա՞ն էր, թե՞

16/03/2007

Վերջին երկու-երեք օրվա ընթացքում մամուլում եւ քաղաքական շրջանակներում քննարկվող ամենաթեժ թեմաներից է դարձել «Դաշինք» կուսակցության շուրջ ստեղծված անհասկանալի իրավիճակը։ Ինչպես հայտնի է՝ ապօրինի զենք եւ զինամթերք կրելու մեղադրանքով օրերս ձերբակալել էին Սամվել Բաբայանի անվտանգության աշխատակիցներից մեկին։ Համաձայն մյուս վարկածի՝ ձերբակալված անձը Ս. Բաբայանի ծառայողական ավտոմեքենայի վարորդն է։ Չնայած «Դաշինք» կուսակցության ղեկավարները այս լուրը ոչ հերքում, ոչ հաստատում են, այնուհանդերձ, մեր տեղեկություններով, երեքշաբթի օրը ԱԱԾ-ում եղել է նաեւ «Դաշինքի» նախագահ Ս. Բաբայանը։ Վերջինս այնտեղ է գտնվել շուրջ չորս ժամ։ Ըստ մեկ այլ աղբյուրի, հայտնաբերված զենքն օրինական է եղել, բայց գրանցված է եղել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության վարչության վրա։