Խորը տարաձայնություններ

16/03/2007

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ Ժնեւում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե բանակցություններում չհաջողվեց հաղթահարել «խորը տարաձայնությունները»: «Չնայած առկա է միմյանց դիրքորոշումների ավելի պարզ ըմբռնում, մի բան ակնհայտ է, որ կան խորը տարաձայնություններ»,- ասել է Օսկանյանը: Ըստ «Ֆրանսպրեսի», նախարարները որոշել են հանդիպում անցկացնել ապրիլին, որը, Վ. Օսկանյանի խոսքերով, կարող է ճանապարհ հարթել նախագահական մակարդակով բանակցությունների համար: