ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ վերադարձել է Ֆրանսիա կատարած այցից: Լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Վերջին ժամանակներս ականատես եղանք, թե ինչպես են հարաբերություններն ավելի ինտենսիվանում, խորանում, եւ այդ պայմաններում ճիշտ չէր լինի, որ ռազմական համագործակցությունը մնար զրոյի վրա: Մենք ցանկացանք դնել ռազմական հարաբերությունների սկիզբը եւ, կարծում եմ, հաջողվեց դա անել: Բանակցությունները Ֆրանսիայի պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի հետ վկայում են այն մասին, որ ֆրանսիացիները դրական են տրամադրված, եւ հիմք կդրվի համագործակցության»: